Ինչու է լուսավորությունը ինտերիերի դիզայնի հիմքը

Լուսավորությունը վերջնական դեկոր չէ։ Այն ինտերիերի հիմնական համակարգերից է, որը որոշում է, թե ինչ զգացողություն է ստեղծելու տարածքը՝ հանգիստ, արտահայտիչ, ֆունկցիոնալ թե, ընդհակառակը՝ անհարմար։

Սենյակում կարող են լինել բարձրորակ նյութեր, գեղեցիկ կահույք և մտածված հատակագիծ, բայց եթե լուսավորությունը հարթ է, չափազանց կտրուկ կամ սխալ տեղադրված, ամբողջ ինտերիերը կորցնում է խորությունն ու հստակությունը։

Այդ իսկ պատճառով լուսավորությունը պետք է պլանավորել ինտերիերի դիզայնի նախագծման ամենասկզբում, ոչ թե ավելացնել վերջում։

— 01 — Տարածք

Լուսավորությունն ազդում է տարածքի ընկալման վրա

Սենյակին տեսողականորեն անավարտ տեսք հաղորդելու ամենաարագ միջոցներից մեկը միայն մեկ լուսավորման համակարգ օգատգործելն է: Լայն և հավասարաչափ լույսը հաճախ վերացնում է կոնտրաստը և ինտերիերը դարձնում հարթ։ Տարբեր բարձրություններից և տարբեր ուղղություններից եկող լույսը տարածքին տալիս է ռիթմ, տրամադրություն և վիզուալ խորություն։

Այդ պատճառով բազմաշերտ լուսավորությունը շարունակում է մնալ որակյալ դիզայնի կարևոր սկզբունքներից մեկը։ Ընդհանուր լուսավորությունը ստեղծում է հիմնական լուսային մակարդակը, աշխատանքային լուսավորությունը օգնում է կատարել կոնկրետ առօրյա գործողություններ, իսկ ակցենտային լուսավորությունը ընդգծում է այն դետալները, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել։
Կոմերցիոն նախագծերում՝ բանկերում, գեղեցկության սրահներում, գրասենյակներում և հոռեկա նախագծերում, լուսավորությունը ունի ավելի լայն դեր։ Այն ուժեղացնում է բրենդի ինքնությունը, օգնում է կողմնորոշվել տարածքում և ստեղծում է հարմարավետություն թե՛ հաճախորդների, թե՛ աշխատակիցների համար:

Futuris Architects-ի փորձն արտացոլում է այս մոտեցումը։ IDBank “Old Yerevan” մասնաճյուղում լուսավորության կոնցեպտը ընդգծում է ջերմությունն ու ընկերական մթնոլորտը, իսկ Fast Bank-ում ռազմավարականորեն պլանավորված լուսավորությունը դառնում է ավելի գիտակցված և հարմարավետ փորձառություն՝ հաճախորդների համար։

Լուսային սխեման ընդգծում է տարածքի ջերմությունն ու բաց լինելը։ Հաճախորդների սրահը ընկալվում է որպես հյուրընկալ և բաց միջավայր՝ միաժամանակ պահպանելով մասնագիտական զսպվածությունն ու հստակ կառուցվածքը։

Ռազմավարական լուսավորությունը խթանում է հաճախորդի շարժը։ Լույսով գոտևորումը հեշտացնում է կողմնորոշումը և նվազեցնում է գրասենյակ այցելելու ընթացքում առաջացող լարվածությունը։

— 02 — Ֆունկցիա

Լուսավորությունը բարելավում է ոչ միայն էսթետիկան, այլ նաև ֆունկցիոնալությունը

Ուժեղ լուսավորության պլանը սկսվում է մեկ կարևոր հարցից՝ ինչպես է օգտագործվում յուրաքանչյուր գոտի։

Օրինակ՝ խոհանոցի տարբեր զոնաներում անհրաժեշտ է կենտրոնացված աշխատանքային լուսավորություն։ Լոգասենյակները պահանջում են հավասարակշռված լուսավորություն, որն օգնում է առօրյա խնամքի ժամանակ։ Ճաշասենյակներն ավելի ֆունկցիոնալ են կամերային լուսավորությունից։ Անցումային գոտիները պետք է լինեն պարզ և հեշտ ընկալելի, բայց ոչ վիզուալ առումով գերիշխող։

Dili Town նախագծում Futuris Architects-ն օգտագործում է մեծ պատուհաններ բնական լույսի համար և լրացնում է դրանք տաք LED լուսավորությամբ՝ ստեղծելով վերահսկվող մթնոլորտ հանդիպումների և հյուրընկալության համար։

— 03 — Խորություն

Լավ լուսավորությունը խորություն է ավելացնում ինտերիերին

Ինտերիերն ընկալվում է շերտերով, և հենց լուսավորությունն է այդ շերտերը դարձնում տեսանելի։ Լույսը բացահայտում է քարի ֆակտուրան, փայտի երակագիծը, գործվածքների փափկությունը և ճարտարապետական գծերը։

Առանց լավ մտածված լուսավորության կոնցեպտի նույնիսկ թանկարժեք հարդարման նյութերը կարող են թվալ խամրած։ Ճիշտ մշակված լուսավորության դեպքում նույնիսկ զուսպ գունային պալիտրան դառնում է ավելի հարուստ, խորը և ծավալային։

Այդ իսկ պատճառով պրեմիում նախագծերում օգտագործում են թաքնված LED լուսավորություն, պատերի լուսային ընդգծում, կախովի լուսատուներ, պատի լուսատուներ և ակցենտային լույսեր՝ չհիմնվելով միայն առաստաղային կետերի վրա։
  • Блог

Նմանատիպ հոդվածներ

The Eye as a Portal to the Past

Տեսնել ավելին

FA CONVENTION 23’

Տեսնել ավելին