Մեր հիմնական փիլիսոփայությունը հիմնված է այն համոզմունքի վրա, որ դիզայնը չի սահմանափակվում միայն էսթետիկայով՝ այն ձևավորում է ապրելակերպ։ Շեշտը դնելով բարեկեցության, հարմարավետության և ներդաշնակության ստեղծման վրա՝ մենք ձգտում ենք բարելավել նրանց կյանքն, ովքեր ապրում են մեր նախագծած միջավայրերում։ Futuris Architects-ում մենք յուրաքանչյուր նախագիծ դիտարկում ենք որպես հնարավորություն՝ անցնելու տեսողական գեղեցկության սահմաններից և ստեղծելու տարածքներ, որոնք ազդում են ապրելակերպի վրա և խթանում մարդկային կապերը։ Մենք հավատում ենք, որ ճարտարապետությունն ու ինտերիերի դիզայնը պետք է բավարարեն բոլորի էմոցիոնալ և ֆունկցիոնալ պահանջները։
2008 թվականին համահիմնադիրներ Ալբերտ Գալստյանի և Հովնան Շահբազյանի կողմից հիմնված Futuris Architects-ը Երևանյան փոքր թիմից դարձել է միջազգային ճանաչում ունեցող ճարտարապետական ստուդիա՝ հայտնի իր կոմերոցիոն նախագծերով և բարձրակարգ բնակելի տարածքներով։ Մարդակենտրոն դիզայնի և էսթետիկայի հանդեպ ունեցած նվիրվածությամբ՝ Ալբերտն ու Հովնանը հիմնեցին ստուդիա, որը մշտապես առաջ է տանում ստեղծագործական սահմանները՝ հավատարիմ մնալով իր նպատակներին և արժեքներին։
Տասնյակ տարիների ընթացքում մենք կյանքի ենք կոչել հարյուրավոր նախագիծեր, որոնցից յուրաքանչյուրը վկայում է մեր մտածված մոտեցման, նորարարական մտածողության և միջավայրի պատմության ըմբռնման մասին: Ունենալով գրասենյակներ Հայաստանում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում՝ մենք հպարտ ենք, որ միջազգային ճարտարապետական ստուդիա ենք, որը դիզայներական լուծումներ է առաջարկում բնակելի և առևտրային հատվածներում:
Անկախ նրանից, թե մենք աշխատում ենք եվրոպական մինիմալիստական հանգստավայրի, մոսկովյան աշխույժ առևտրային կենտրոնի, թե Լոս Անջելեսի ժամանակակից առանձնատան վրա՝ մեր մոտեցումն անփոփոխ է. մենք խորապես լսում ենք, գիտակցված դիզայն ենք ստեղծում և ապահովում կատարելություն ամենուր։



ՄԱՐԴԱԿԵՆՏՐՈՆ ՄՈՏԵՑՈՒՄ
Մեր բարձրագույն արժեքը մարդն է։ Յուրաքանչյուր նախագիծ կառուցվում է մարդկային ապրելակերպը բարելավելու համար։ Մեզ համար կարևոր է հասկանալ հաճախորդների պահանջներն ու խնդիրները, և նախագծել այնպիսի դիզայն, որը կբավարարի և կլուծի դրանք։
ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Յուրաքանչյուր ստացված նախագծի հետևում առողջ փոխհարաբերություններն են՝ մեր հաճախորդների, մատակարարների և շինարարական խմբերի հետ։ Հետևաբար մեր կարևորագույն սկզբունքներից է պարզության և թափանցիկության ապահովումը։
ՏԵՆԴԵՆՑՆԵՐ
Մեր ընկերությունն ունի շրջակա միջավայրի հանդեպ բարձր պատասխանատվության զգացում: Որպես ապրելակերպ կերտողներ, մեզ համար կարևոր է օրինակ ծառայել՝ ստեղծելով ժամանակակից և էկոլոգիապես առողջ միջավայրեր։
Հովնան
Գլխավոր գործադիր տնօրեն
Ալբերտ
Ստեղծագործական տնօրեն
Օֆելյա
Արտ-տնօրեն
Վերոնիկա
Առևտրային մենեջեր
Սվետլանա
Գնումների պատասխանատու
Հեղինե
Ինտերիեր դիզայնի թիմի ղեկավար
Լիլիթ
Ճարտարապետների թիմի ղեկավար
Ջուլի
Ինտերիեր դիզայներ
Մարիա
Ինտերիեր դիզայներ
Սիրան
Ինտերիեր դիզայներ
Ելիաս
Ճարտարապետ
Պատրիկ
Ճարտարապետ
Սեդրակ
Ճարտարապետ
Սամվել
Ինտերիեր դիզայներ
Արթուր
Ինժեներ
Բացահայտեք Ձեր տարածքի ներուժը այնպիսի դիզայնի միջոցով, որն արտացոլում է Ձեր անհատականությունն ու սահմանում Ձեր ապրելակերպը։