Ժամանակակից, սենսացիոն և հարմարավետ։ Այս երեք բառերը լիարժեք ներկայացնում են թիվ 39 բնակարանը:
Մեր հաճախորդները նախապատվությունը տվել էին ժամանակակից ոճին: Դրանից զատ, նրանք հատուկ խնդրանք ունեին՝ հարմարավետություն ստեղծել բնության տարրերի միջոցով: Հաշվի առնելով նրանց ցանկությունը մենք օգտագործեցինք ռեհան և կանաչ 3D վահանակներ՝ տերևների պատկերներով։



Աթոռներից մինչև բազմոց մենք ընտրել ենք յուրաքանչյուր դետալ և նյութ` առավելագույն հարմարավետություն ապահովելու համար:



Երբ հերթը հասավ խոհանոցին, մենք առաջարկեցինք մինիմալիստական դիզայն: Համատեղեցինք սպիտակ և «օվկիանոսով ներշնչված» գունային լուծումները` ընդհանուր առմամբ բնության հետ ամուր կապ հաստատելու համար:


Նույն սկզբունքով մենք նախագծեցինք ննջասենյակը: Կանաչ պատի դեկորները՝ տերևների պատկերով, և մոխրագույնի ու փայտի տարրերի խառնուրդը հիանալի կերպով փոխանցում են ննջասենյակի հարմարավետությունը:



Լոգարանի դիզայնը բնական տարրերի օգտագործման կատարյալ ներկայացում է։ Փայտի տարրերը, խոտածածկը և մոխրագույն սալիկներն ստեղծում են անտառի մթնոլորտ:


