ROOMZ-ը յուրօրինակ կառուցվածքով ժամանակակից սրճարան է։ Այն բաղկացած է տարբեր սենյակներից, յուրաքանչյուրում՝ առանձին սրճարան։

Մեր հիմնական նպատակը բազմազանության, բայց միևնույն ժամանակ մեկ գաղափարի ամբողջականության պահպանմամբ դիզայն ստեղծելն էր։ Հաշվի առնելով այն, որ սրճարանները ունեն տարբեր ոճեր, նպատակներ և ուտեստներ, մենք յուրաքանչյուրի դիզայնը տարբեր կերպ ենք նախագծել: Արդյունքում ունեցանք մի քանի ոճերի յուրատեսակ համադրություն։


Դիզայնի հիմքում ընկած են բացառիկ համաչափությունը և ուշադրություն գրավող դետալները:




Գույների յուրատեսակ համադրություն, արդիականություն և երիտասարդական միջավայր: Մենք որոշեցինք ստեղծել մեկ ընդհանուր տարածք, որը կփոխանցի սրճարանի ընդհանուր մթնոլորտը։ Հավայան մշակույթից ոգեշնչված՝ մենք ավելացրինք սերֆինգի տախտակներից պատրաստված սեղաններ և վրան մեծ տառերով գրեցինք «ALOHA»։



Զարմանալի չէ, որ ROOMZ-ը շատ արագ դարձավ երիտասարդների սիրված վայրերից մեկը:










ROOMZ․ յուրաքանչյուր սենյակ ունի իր սեփական դիզայնը։
Սրճարանը նախագծված է Futuris Architects-ի կողմից։
«Ընդհանուր տեսքը հարմարեցված է հավայան ոճի կենսակերպին՝ ֆոնի վրա կանգնած սերֆինգի տախտակներով և պաստառներով, որոնք Ձեզ ձգում են դեպի ալիքների»:
